ՌԱԴԻՈ

Գրիգորյան․ «Նոր սերնդի ՀԴՄ-ների սպասող տնտեսվարողներին տուգանելն անընդունելի է»

Կամ օրենքը պետք է հետաձգվեր, կամ՝ տնտեսվարողներին ապահովեին ՀԴՄ սարքերով:
Sputnik
Գրիգորյան․ «Նոր սերնդի ՀԴՄ-ների սպասող տնտեսվարողներին տուգանելն անընդունելի է»

Նոր սերնդի ՀԴՄ սարքերին սպասող տնտեսվարողներին տուգանելը «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը համարում է կառավարության բացթողումը։

Չարաշահում կա, կոռուպցիա` դեռ պարզ չէ. ՊԵԿ–ը` ՀԴՄ–ների ձեռքբերման գործարքի մասին

«Իրենց բացթողումների պատճառով տնտեսվարողներին տուգանելն անընդունելի քայլ է»,-ասում է Սամսոն Գրիգորյանը։

Ըստ նրա` կառավարությունը պետք է ապահովի այս տարվա հունվարին ուժի մեջ մտած օրենքի կիրառումը և պայմաններ ստեղծեր, որ տնտեսվարողները կարողանային սահմանված ժամկետում ձեռք բերել ՀԴՄ-ներ։

ՀԴՄ-ների գնման գործընթացում չարաշահումներ են եղել. ՊԵԿ
«Եթե օրենքի կիրարկումն ապահովված չէ, տնտեսվարողը դրանում մեղք չունի։ Հետևաբար՝ կամ օրենքը պետք է հետաձգվեր, կամ՝ տնտեսվարողներին ապահովեին ՀԴՄ սարքերով»,-պնդում է «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոն տպողներին ու պահանջողներին

Գրիգորյանը կարծում է, որ ՊԵԿ-ը տեղյակ է, որ տնտեսվարողներն իրենցից անկախ պատճառներով, այս փուլում, ի վիճակի չեն ՀԴՄ սարքեր ձեռք բերել։ 

«ՊԵԿ-ը նաև քաջատեղյակ է, որ մարդիկ դիմումները տվել են, կատարում են վճարումներն ու հարկային պարտավորություններն ու սպասում են ՀԴՄ սարքերին, սակայն այդ ամենից տեղյակ լինելով, ՊԵԿ-ը շարունակում է տուգանել տնտեսվարողներին»,-մտահոգվում է գործարարը։

Փաշինյանը կարևոր նորություն է հայտնում ՀԴՄ–ների մասին
Ի դեպ, ՀԴՄ-սարքերին սպասող տնտեսվարողների մասին «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անձամբ է պատասխանել։ Սամսոն Գրիգորյանին, սակայն, այդ պատասխանը չի գոհացրել։