ՌԱԴԻՈ

Գալոյան. «Սպառում չունենք, դրա համար էլ չի ավելանում արտադրությունը»

Մեր տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ տեղի չեն ունենում. տնտեսությունն առաջ է շարժվում զուտ իներցիայով:
Sputnik
Գալոյան. «Սպառում չունենք, դրա համար էլ չի ավելանում արտադրությունը»

Տնտեսագետ Արա Գալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ–տնտեսական վերջին ցուցանիշներին և մասնավորապես նշել, որ գնաճը մեզ մոտ շատ ցածր է, դրան գումարած՝ մեր ազգային տարադրամն անընդհատ կայունանում է, ինչը կարող է խնդիր առաջացնել արտահանման ու ներդրումների ուղղությամբ: 

Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում սմարթ հեռուստացույցների արտադրություն բացել
«Ես դոլար չեմ բերի մի երկիր, որտեղ դոլարն արժե 480 դրամ, իսկ մեկ ամիս հետո դառնում է 475 դրամ: Ընդհանրապես, դրամի կայուն արժեզրկումը հակառակ ազդեցությունն է թողնում, իսկ մեզ մոտ մենք մեկ անգամ արդեն դառը փորձ ունեցել ենք, երբ դոլարի արժեքը 370 դրամից իջավ 300 դրամի, և տնտեսությունը զգալիորեն կրճատվեց: Եթե չեմ սխալվում՝ դա Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք էր: Ոչ մի կերպ չենք կարողանում տնտեսության իրական հատվածի վրա ուշադրություն դարձնել»,- նշում է Արա Գալոյանը:

Ներդրողների դափնին կկանաչի՞. Տավուշում դեղի հումքի և համեմունքի արտադրություն կհիմնեն

Տնտեսագետի համոզմամբ՝ մեր տնտեսությունը շարժվում է զուտ իներցիայով, որտեղ կառուցվածքային փոփոխություններ տեղի չեն ունենում: Սա կարող է կանգնեցնել ֆինանսական խնդիրների առջև, որովհետև որոշ ոլորտներում աճ չկա: 

«Շինարարության ծավալն իսկապես դանդաղ է աճում: Մենք խոսում ենք հիփոթեքային վարկերի խթանման մասին, տոկոսադրույքները նվազեցրեցինք, բայց եթե նայենք շինարարության իրական ծավալներին՝ իսկապես շինարարությունն ավելանում է միայն բնակչության համար կատարվող` բնակելի շենքերի շինարարության հաշվին»,- նշում է Արա Գալոյանը: 

Ինչպե՞ս պատրաստել նոր մալուխ հնից. Հայաստանում յուրացնում են նոր արտադրությունը
Տնտեսագետն անդրադարձել է վիճակագրական կոմիտեի արձանագրած մեկ այլ իրողության, ըստ որի` այս տարվա 7 ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5%–ով։ 

«Էներգետիկայի ոլորտը, փառք Աստծու, պարզվեց, որ դեռ պրոֆեսիոնալները կարողանում են կարգավորել։ Բայց արդյունաբերությունը խնդիր չի դնում ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը»,–ասում է Արա Գալոյանը՝ նշելով  որ արտադրությունը չի ավելանում, քանի որ սպառում չունենք։

Տնտեսագետն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ միայն այս տարվա հուլիսին Հայաստանից արտահանումների ծավալն ավելացել է 19.5%–ով։ Նրա գնահատմամբ` նման կտրուկ աճը ամառային սեզոնի արտահանումների արդյունքն է։ Լարսում կանգնած բերքն արդեն արտահանված է համարվում, արտահանման վիճակագրության առանձնահատկությունն այս կերպ է բնութագրում տնտեսագետը` ակնարկելով, որ արտահանման ճանապարհին հնարավոր դժվարություններն ու անհաջողությունները դրանում չեն արտացոլվում։