Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում

ԱԱԾ–ի կողմից հատուկ գործողություններ իրականացնել–չիրականացնելու մասին լուրերը գերատեսչությունը այս պահին չի մեկնաբանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում, ըստ շրջանառվող լուրերի, ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում։ Այս լուրը, սակայն, ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց։

«Այս պահին այդ մասին ԱԱԾ–ն մամուլին հայտնելու տեղեկություն չունի»,– ասաց Գալստյանը։

ՊՆ պաշտոնատար անձինք բարձր գնով կնքել են մատակարարման պայմանագիր և գումարը հափշտակել. ԱԱԾ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաև գրասենյակային մի քանի տարածքներում։

Հիշեցնենք, որ մինչ այս մամուլում տարածված լուրերի` Հայաստանում նոր ներդրումային ծրագրի հետևում կանգնած է հենց Գագիկ Խաչատրյանը։ Խոսքը «Մարիոթ Ինթերնեյշնլ» միջազգային ընկերության ներդրումային նոր ծրագրի մասին է։