Վիճաբանություն Խնձորեսկում. 20-ամյա երիտասարդը դանակի երեք հարված է հասցրել ընկերոջը

Ոստիկանության բաժին ներկայացած երիտասարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 25-ին, ժամը 22.50-ին, Խնձորեսկ գյուղի 20-ամյա մի բնակիչն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց գյուղի «Տախտի հող» կոչվող տարածքում, վիճաբանություն ժամանակ, իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է ընկերոջը՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո նրան տեղափոխել է Գորիսի հիվանդանոց: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Դանակահարություն Ջրվեժում. երկու երիտասարդ հիվանդանոցում են

ՀՀ ոստիկանությունից հայտնում են նաև, որ երիտասարդը նաև ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Հիվանդանոց տեղափոխվածը հրաժարվել է հաղորդում տալուց: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: