Գողացել են Գոռ Վարդանյանի եղբոր հեծանիվը

Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան և ռեժիսոր Գոռ Վարդանյանի եղբայրը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն թալանել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի–Sputnik. Մարտաֆիլմերի ռեժիսոր և դերասան, դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի կրտսեր եղբայրը՝ Հայկ Վարդանյանը, ահազանգել է ոստիկանություն՝ հայտնելով, որ թալանել են իր ավտոտնակը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ես ոճրագործ չեմ, կարիքը ստիպել է, և ես գողություն եմ արել. զրույց դատապարտյալի հետ

Անհայտ անձինք կոտրել են Հայկ Վարդանյանի՝ Տերյան 62 շենքի բակում գտնվող ավտոտնակի դռան փականը և այնտեղից գողացել Stels տիպի հեծանիվը։ Շուկայում նման հեծանիվների գները տատանվում են 110-180 հազար դրամ գնային սանդղակում։ Գողության կոնկրետ օրը հայտնի չէ․ այդ ժամանակ ավտոտնակի սեփականատերը Երևանից բացակայել է։

Գոռ Վարդանյանը հանրության մեջ հայտնի է մարտաֆիլմերով և սերիալներով, որոնցում հանդես է գալիս և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես դերասան։ Նրա վերջին հեռուստասերիալը` «Կոռուպցիան» եթեր էր հեռարձակվում 18+ ձևաչափով։ 2017թ-ին Վարդանյանը նշանակվել էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական։