Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի: Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին

«Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը»,–ասաց նա։

Օհանջանյանը հայտնեց նաև, որ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել:

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սկզբից պարբերաբար մամուլում լուրեր են տարածվում, որ Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, ՀՔԾ–ն ոչ հերքում, ոչ հաստատում էր։  Նշենք, որ այս գործն առնչություն չունի այսօր Վանեցյանի արած այն հայտարարության հետ, որ Խաչատրյանի դեմ քրգործ է հարուցվել, այն նոր չի հարուցվել։

Միլիոնավոր դոլարների չարաշահումներ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում. տեսանյութ

Այսօր ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Խաչատրյանին պատկանող տարածքներում, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ խուզարկությունից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի։ Վանեցյանի խոսքով` Խաչատրյանը անցնում է ԱԱԾ վարույթում գտնվող քրեական գործով, այս պահին կասկածյալի կարգավիճակով։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Խոսքը, ըստ ԱԱԾ տնօրենի,  միլիոնավոր դոլարների մասին է։