Ընտրություններ Աբխազիայում. հայտնի են նախնական արդյունքները

Թեկնածուների միջև պայքար է ընթացել քվեարկության երկրորդ փուլին մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. ԿԸՀ նախնական տվյալների համաձայն` Աբխազիայի նախագահական ընտրություններում առավելագույն քվեներ են հավաքում թեկնածուներից 3-ը։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիան։

Աբխազիայում օգոստոսի 25-ին նախագահական ընտրություններ են կայացել։ Մասնավորապես, նախնական արդյունքներով, առաջատար դիրք է զբաղեցնում ներկայիս առաջնորդ Ռաուլ Խաջիմբան, որը 17 724 ձայն է ստացել (26,76%)։ Այնուհետև գալիս է նախարարի խորհրդական Օլեգ Արշբան`  16 612 ձայնով (25,08%)։ Երրորդ տեղում է «Ամցախարա» կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան` 16 083 ձայնով (24,28%)։

Թբիլիսիում ընթացող ցույցերի պատճառով Աբխազիան ժամանակավորապես փակել է սահմանը

Նշվում է, որ Աստամուր Տարբան 5123 քվե է ստացել (7,73%),  Լեոնիդ Դզյապշբան` 4264 (6,44%), Շամիլ Ադզինբան`  3070 (4,64%), Ալմաս Ջապուան 1363 (2,06%), Արթուր Անկվաբը` 1287 (1,94%) և Աստամուր Կակալիան` 708 (1,07%)։

Քվեարկությունից հետո ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիայի կողմնակիցները հավաքվել են ԿԸՀ շենքի մոտ` իմանալու քվեարկության արդյունքները։ Այն բանից հետո, երբ շտաբից տեղեկություն է ստացվել, որ Կվիցինիան երկրորդ փուլ է անցել, նրանք սկսեցին ցրվել։

Միևնույն ժամանակ, Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի և նախարարի խորհրդական Օլեգ Արշբայի շտաբում  չեն հաստատել ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի հայտարարությունն այն մասին, որ նա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցել։

Ընտրություն «դոզայի տակ». Կիևում ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահը խմած է եղել
Աբխազիայի օրենսդրության համաձայն` եթե քվեաթերթիկում երկու թեկնածուից ավել է ներառված, և նրանցից ոչ մեկը առաջին փուլում չի հաղթել` հավաքելով ձայների 50%+1–ը և մեկ ձայն քվեարկածների ընդհանուր քանակից, ապա ԿԸՀ–ն երկրորդ քվեարկությունն է նշանակում առավելագույն քվե հավաքած երկու թեկնածուների համար։ Երկրորդ փուլն անցկացվում է ոչ ուշ, քան 2 շաբաթվա ընթացքում։