Մշտապես ադրբեջանական կրակահերթերի տակ ապրող գյուղի անդորրը տևական ժամանակ չի խաթարվել։
Չինարիում կյանքն ընթանում է բնական հունով. երեխաները խաղում են, մեծահասակները` բերքն հավաքում։
Գյուղի ամենաուրախալի իրադարձությունը թզի մթերումն է։ Գյուղ այցելած գործարարն հատընտիր բերքը «բարձում է» բեռնատարն` այն Ռուսաստան արտահանելու համար։
Արոտավայրեր՝ թշնամու կրակի տակ. Դավիթը վերադարձել է Չինարի, որ արտադրամաս հիմնի
Չինարիից արդեն 50 տոննա թուզ է ուղևորվել Ռուսաստան։ Գյուղացիների հաշվարկով` այգիներում դեռ մինչև սեպտեմբերի վերջ բերք կա հավաքելու , իսկ նուռն ու խուրման կհասնեն աշնան վերջին։