Սյունիքում հրդեհ է. շիջման աշխատանքներին նաև զինծառայողներ են մասնակցում

Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Օգոստոս — Sputnik. Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել, որի շիջման աշխատանքներին նաև զինծառայողներ են ներգրավվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը

«Օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և թիվ N զորամասից 55 զինծառայող:

Եվս մեկ անտառային հրդեհ. ծուխը տեսանելի է Գորիս–Կապան ավտոճանապարհից. տեսանյութ
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: