«Փող չկա»․ հայ պարալիմպիկ թիավարողը չկարողացավ մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչին

Թիավարության աշխարհի առաջնության եզրափակիչ անցած հայ մարզիկը չկարողացավ մասնակցել եզրափակչին՝ կառավարության որոշում չկայացնելու հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Պարալիմպիկ խաղերի թիավարող Արթուր Պետրոսյանը դուրս էր եկել թիավարության աշխարհի առաջնության եզրափակիչ, որը պիտի կայանա վաղը՝ օգոստոսի 27-ին։ Սակայն նա առաջնությանը չի մեկնել և եզրափակիչին չի մասնակցելու։

«Չկարողացանք մասնակցել... փող չկա...», - նման գրությամբ լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի Facebook-յան էջը։

Sputnik Արմենիային Պարալիմպիկ կոմիտեից հայտնեցին, որ աշխարհի եզրափակչից դուրս մնալու պատճառը համապատասխան առաջարկը կառավարության կողմից չքննարկելն ու որոշում չկայացնելն էր։

Պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաշվարկներ արել էր, մոտավորապես երկուսուկես ամիս առաջ դիմել էր կառավարությանը։ Մենք էլ սպասում էինք` կառավարությունը կընդունի որոշում, թե չի ընդունի։ Բայց էդպես էլ նիստերին չքննարկեցին ու ժամանակն անցավ», - հայտնեցին կոմիտեից։

Եզրափակչին մասնակցելու համար մարզիկը գոնե օգոստոսի 18-ին արդեն պետք է մեկներ քաղաք Ցեգետ, Հունգարիա։