Նախկին քննիչները մեղադրվում են խուզարկության ժամանակ ոսկեղեն հափշտակելու մեջ

Քննիչները, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, յուրացրել են 15000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Երկու նախկին քննիչները մեղադրվում են 2015թ.-ին քրեական գործի շրջանակում խուզարկություն կատարելու ժամանակ 15000 ԱՄՆ դոլարի համարժեք ոսկյա իրեր առգրավվելու և պետական պահպանությանը չհանձնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչականի մամուլի ծառայությունը։

«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողը հետախուզվում է

Հաղորդագրությունում նշվում է, որ նրանք դեպքի ժամանակ զբաղեցրել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննիչների պաշտոնները։ Հափշտակած ոսկեղենի մի մասը քննիչներից մեկը գրավադրել է վարկային կազմակերպությունում։

Մեղադրյալի պաշտպանին քննիչները հայտնել են, որ խուզարկման ժամանակ հայտնաբերված ոսկեղենը կարող է ծառայել դատական ծախսեր կատարելու համար, այսինքն՝ իբր զարդերը պահվում են քննչական բաժնում։

Ինչո՞ւ է ՀՀ–ին` զենքի մատակարարման տենդերի տապալումից հետո քրգործ հարուցվել

Քննիչներից մեկը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։