Մ6 միջպետական ճանապարհի մի հատվածը փակ է. ժայռապայթեցման աշխատանքներ են տարվում

Վարորդներին առաջարկվում է Մ6 ճանապարհը շրջանցել Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Վանաձոր-Ալավերդի-Վրաստան Մ6 միջպետական ճանապարհին այսօր կատարվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկի հատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Հայաստանում պայթեցումներ կկատարվեն

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ։ Դրա հետևանքով այսօր ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տավուշի սահմանամերձ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը երկու ժամ փակ է լինելու
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։