«Գյումրին պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը կարծում է, որ Գյումրին հայկական մշակութային ժառանգության մայրաքաղաքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Գյումրի քաղաքի օրվա կապակցությամբ հայալեզու գրառում է արել Facebook-ում, որում իր հիացմունքն է հայտնել։

«Երևանը Հայաստանի ակտիվ և աշխույժ մայրաքաղաքն է, իսկ Գյումրին, անկասկած, հայկական ժառանգության մայրաքաղաքն է, որն իր փողոցներում և իր ճարտարապետության մեջ պահպանում է անցյալի քաղաքակրթության որոշ հիշողությունը», - գրում է դեսպանը։

Գյումրիում շահագործման հանձնվեց նախկին վարչապետի երազած «կարմիր» փողոցը. Շիրազի թոռները ներկա էին

Դեսպանությունը քաղաքի և պետության իշխանությունների հետ խթանում է Գյումրին 19-րդ դարի իր ժառանգության եզակի և չտեսնված պահպանված բնույթի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գաղափարը։

Դեսպանը գրում է, որ Գյումրին հաճախ ճանաչում են Լենինական անունով։ Այն քաղաքը կրում էր 1988-ի երկրաշարժի ժամանակ, որից տուժեց յուրաքանչյուր ընտանիք, և որի վերքերը պահպանված են քաղաքում երեսունմեկ տարի անց:

«Բայց, ինչպես և ամբողջ Հայաստանը, Գյումրին այժմ հույս է վերագտել, բարեկարգում է իր փողոցները, ընդլայնում բիզնեսները և ընդունում է նոր այցելուների: Գյումրին ունի տեխնոլոգիական կենտրոն և այնտեղ, ինչպես Երևանում և Փարիզում, շուտով կբացվի ԹՈՒՄՈ կենտրոն, որը քաղաքի երիտասարդությանն անվճար համակարգչային կրթություն կառաջարկի», - նշում է Լաքոտը:

Գյումրին նույնիսկ հեղափոխության օրերին այսքան մարդաշատ չէր. Փաշինյանն անկեղծանում է

Դեսպանն իր  լավագույն բարեմաղթանքներն է հղում Գյումրի քաղաքի բնակիչներին ՝ հավաստիացնելով, որ իրենց քաղաքի առաջխաղացման համար ունեն Ֆրանսիայի աջակցությունը։