Գնդեվազում ակտիվիստների ու գյուղացիների միջև ծեծկռտուք է եղել. 2 մարդ հիվանդանոցում է

Գնդեվազում ակտիվիստների ու գյուղացիների մեջ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով 1 մարդ է ձերբակալվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 24-ին 22։ 30–ի սահմաններում Գնդեվազում տեղի է ունեցել ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև:

 «Մենք ենք տերը մեր երկրի»․ Երևանում Ամուլսարի շահագործման դեմ երթ անցկացվեց

Ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ օգոստոսի 25–ին, ժամը 00։05–ին, Վայքի ԲԿ–ից հաղորդում են ստացել, որ հիվանդանոց երկու մարդ է տեղափոխվել։

«Հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 24–ին Գնդեվազում վիճաբանություն է եղել, ինչի հետևանքով էլ Գնդեվազի երկու բնակիչ է տեղափոխվել հիվանդանոց»,–ասացին ոստիկանությունից։

Պետական մարմինները կարող են արգելել հանքի շահագործումն ու «Լիդիանին» զրկել լիցենզիայից. ՔԿ
Դեպքի առնչությամբ կա մեկ ձերբակալված, հարուցվել է քրեական գործ։