«Բոլոր հրդեհների մեջ 90 տոկոսից ավելի կա մարդկային ֆակտորը». ԱԻ նախարար

Այս տարի եղել է նույնքան հրդեհ, ինչքան վերջին վեց տարվա ընթացքում միասին վերցրած:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հրդեհները ոչ թե շատացել են, այլ աննախադեպ են շատացել: Այս մասին ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն, ով օգոստոսի 25-ին մասնակցում էր Գյումրիի օրվա տոնակատարություններին:

Ինչպես է այրվում «Մալաթիա մոլն» ու ինչպես են փրկարարները մարում կրակը. կադրեր դրոնից

Պատասխանելով հրդեհների աճի պատճառների մասին հարցին, Ցոլակյանը նշեց գլոբալ տաքացումը, նույնիսկ կատակով «նավսին» վերագրեց, սակայն նշեց, որ դիտավորյալ հրդեհման դեպքեր էլ են լինում:

«Մի բան կարող եմ հստակ ասել. բոլոր հրդեհների մեջ 90 տոկոսից ավելի կա մարդկային ֆակտորը»,-ասաց ԱԻ նախարարը:

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում երկու խոշոր միայն Երևանում գրանցվեց: «Ձյունիկ սառնարանի» հրդեհը դժվարությամբ մարած հրշեջները դեռ չէին հասցրել շունչ քաշել՝ հրդեհ բռնկվեց «Մալաթիա մոլում»: Դրան զուգահեռ՝ անտառային ու խոտածածկ տարածքներում էին հրդեհներ բռնկվում:

Երբ պատերը կրակից հալվում են. «Ձյունիկ սառնարան» կոմբինատի հրդեհի մարման կադրերը