Չորքոտանին որոշել էր ոչնչով հետ չմնալ և իր հետքը թողնել «շինարարական աշխատանքներում»։ Նա արագ թաթիկներով փորում է և փորձում հնարավորինս որակյալ կատարել իր` ոչ այնքան հեշտ «առաքելությունը»։
Տեսանյութը բազմաթիվ արձագանքներ է ստացել սոցցանցերում։ «Ընկերասեր տղա. ինչ անում են բոլորը, անում է նաև նա։ Ապրես», – գրել է օգտատերերից մեկը։
Օգտատերերը գրում են, որ պարզապես հիացած են կրտսեր «աշխատողով»։ Նրանք միաբերան գովասանքի խոսքեր են շռայլում` այդ բարդ գործընթացին մասնակցելու համար։
Դիտեք կենդանիների մասնակցությամբ այլ զվարճալի տեսանյութեր.
Զվարճալի դեպք ուղիղ եթերում. էկզոտիկ թռչունը «բույն է հյուսել» հաղորդավարի գլխին
Դիլիջանում տնօրենի աշխատասենյակում հայտնված քոթոթն իրեն շատ լավ է զգում. նոր մանրամասներ