Փաշինյանը կհյուրընկալվի «լեհական Դավոսին»

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում կմասնակցի 29-րդ տնտեսական համաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեհական Կրինիցա-Զդրույ քաղաքում կմասնակցի տնտեսական համաժողովի։ Ինչպես հաղորդում է համաժողովի պաշտոնական կայքը, այս տարի Կրինիցա կժամանի մոտ 4,5 հազար մասնակից։

Պետք է կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել. Նիկոլ Փաշինյան

«Կարևորագույն հյուրերից մեկը կլինի Հարավային Կովկասում քաղաքական փոփոխությունների հեղինակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշված է հաղորդագրությունում։

Կրինիցայի տնտեսական համաժողովը շատ հայտնի է Արևելյան Եվրոպայում։ Այստեղ քննարկվում են մակրոէկոնոմիկային և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ 2019թ-ի հունվարին Փաշինյանը մասնակցել է նաև Դավոսի համաժողովին, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։