Ժերար Դեպարդիեն կմարմնավորի Լեոնիդ Բրեժնևին խորվաթ ռեժիսորի ֆիլմում

Դեպարդիեն, որն ավելի վաղ մարմնավորել էր խորհրդային ժողովրդի առաջնորդ Իոսիֆ Ստալինի կերպարն, այս անգամ կխաղա ԽՍՀՄ մեկ այլ առաջնորդի դերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն հանդես կգա խորհրդային քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևի դերում. ֆիլմի  ռեժիսորը խորվաթ Լորդան Զաֆրանովիչն է։ Այս մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Անտոնիո Լեկան` Frekvencе 1 ռադիոհաղորդման եթերում։

Դեպարդիեն հանդես է եկել Ստալինի դերում

Զաֆրանովիչի  ֆիլմը Չեխոսլովակիայում 1969 թվականի քաղաքական բարեփոխումների առաջնորդի մասին է։ Այդ իրադարձությունները պատմության մեջ մտել են «Պրահայի գարուն» անունով։

«Հայտնի դերասան Ժերար Դեպարդիեի հետ պայմանագիր էր ստորագրվել։ Եվ արդեն սեպտեմբերին նկարահանող խումբը նախատեսում է Փարիզում հանդիպել և քննարկել առաջիկա նկարահանումների մանրամասները», – ասել է պրոդյուսերը։

Նա նաև նշել է, որ Չեխոսլովակիայի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ալեքսանդր Դուբչեկի դերը կկատարի ոչ պակաս հայտնի դերասան, սակայն նրա հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Այդ պատճառով Լեկան գերադասել է դերասանի անունը չնշել։

Ֆիլմի սցենարի հեղինակը սլովակ սցենարիստ Կարոլ Գլավկան է, նա արդեն ավարտել է սցենարի առաջին մասը  և ակտիվորեն աշխատում է երկրորդ մասի վրա, որը նախատեսում է ավարտել 2 ամսից։

Ջուլիա Ռոբերտսի եղբայրը հայտնել է ռուսական քաղաքացիություն ստանալու ցանկության մասին

Ավելի քան 10 մլն եվրո  բյուջե ունեցող  ֆիլմի նկարահանումները կիրականացնի Leca Production կինոստուդիան։ Պրոդյուսերը ենթադրում  է, որ ֆիլմի նկարահանումները կավարտվեն 2021 թվականին. այս տարի լրանում է Դուբչեկի  ծննդյան 100-ամյակը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է 2022 թվականի սկզբին։