Էրդողանը հաղորդել է Սիրիայի անվտանգության գոտու տարածք մտնելու մասին

Թուրքական ԶՈՒ անօդաչու թռչող սարքերը և ուղղաթիռներն արդեն գործում են Սիրիայի անվտանգության գոտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի զինված ուժերը շուտով պետք է մտնեն Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտու տարածք։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Պուտին-Էրդողան հանդիպման առաջին մեսիջը. կարևոր հայտարարություններ կլինեն

«Մեր անօդաչու սարքերը, ուղղաթիռները գործում են Սիրիայի անվտանգության գոտում։ Առաջիկայում սպասում ենք, որ այնտեղ կմտնեն նաև մեր ցամաքային զորքերը։ Եթե քաշքշուկներ լինեն (ԱՄՆ-ի կողմից), ապա այդ դեպքում մենք ծրագրեր ունենք, որոնք անհապաղ կիրագործենք», - ասել է Էրդողանը՝ համախոհների առաջ ունեցած ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների համակարգման կենտրոն ստեղծելու շուրջ։

Պաշտոնական Դամասկոսը կտրականապես դեմ է տվյալ համաձայնությանը, քանի որ սիրիական կառավարության կարծիքով՝ դա ոտնձգություն է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնավարության դեմ և միջազգային իրավունքի խախտում։