Բոզոյան․«Վաղարշակ Հարությունյանին, որպես կադր՝ վարչապետը կփորձի «օգտագործել»»

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է վարչապետի`Վաղարշակ Հարությունյանի`զինվորական կոչումը վերականգնելու միջնորդության մասին։
Sputnik
Բոզոյան․«Վաղարշակ Հարությունյանին, որպես կադր՝ վարչապետը կփորձի «օգտագործել»»

Վաղարշակ Հարությունյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում  նշանակելու մասին մամուլում շրջանառվող լուրերը կարող են և ճիշտ լինել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը։

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»

«Քանի որ նա խիստ վատ հարաբերություններ է ունեցել  նախորդ իշխանությունների հետ այդ իմաստով դառնում է Փաշինյանի բնական դաշնակիցը, դրանով են պայմանավորված խոսակցությունները, որ Վաղարշակ հարությունյանին կարող են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակել»,- ասաց նա։ 

Քաղաքագետը հիշեցնում է, որ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը շրջանառվում էր նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի  գլխավոր քարտուղի պաշտոնում Խաչատուրովին փոխարինելու դեպքում։ Սակայն այս իշխանություններին չհաջողվեց պահել այդ պաշտոնը։ Եվ հիմա Փաշինյանը փորձելու է այլ տեղ «օգտագործել» Հարությունյանին։ 

Քաղաքագետը չի բացառում նաև, որ իշխանությունը նմանօրինակ փոքր իրադարձություններով փորձում է շեղել հանրության ուշադրությունը Ամուլսարի շուրջ ծավալվող զարգացումներից։ 

Վաղարշակ Հարությունյան. ՀԱՊԿ–ին միանալը Հայաստանի ճիշտ ընտրությունն էր

Հիշեցնենք`ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից: