2420 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել, 48967 քմ ականազերծվել է. հայերը Սիրիայում

80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել հունիսի 4-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Սիրիա ուղարկված հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորներն ու բժիշկները շարունակում են իրենց աշխատանքը։

«Հսկայական աշխատանք է». Շոյգուն կարևորում է Հայաստանի օգնությունը Սիրիայի բնակչությանը

Ինչպես տեղեկացնում են Հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ից Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 48967 քմ տարածք:

Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 2420 մարդու, որից 598-ը ՄԱԿ-ի գինեկոլոգիայի և մանկաբուժության բարեգործական կենտրոնում։

Հիշեցնենք, որ մոտ 80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել հունիսի 4-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։