Տիգրան Մեծից մինչև Կիլիկիա. Փաշինյանը հորդորում է օգնել տեղական արտադրողին

ՀՀ վարչապետը հաճույքով է հայկական արտադրության հագուստ հագնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր օրինակով խորհուրդ է տալիս հայկական հագուստ գնել և հագնել:

«Կրում ենք «Great Armenia» polo association ընկերության արտադրած վերնաշապիկներ՝ Կիլիկիան Հայաստանի զինանշանով և Տիգրան Մեծի պատկերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից հրապարակել է իր և  տիկնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարը՝ հայկական բրենդի վերնաշապիկներով։

Լավ է ուշ, քան երբեք. Փաշինյանը շնորհավորել է կապանցիներին

Վարչապետը հետգրությամբ հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում «ՆանՄան» ընկերության ջինսերով. «Գնի՛ր հայկականը, կրի՛ր հայկականը»,- կոչ է արել նա։

Օգտատերերն իրենց մեկնաբանություններում գովաբանել են ՀՀ վարչապետին` նշելով, որ նա հավատարիմ է մնում իր խոստմանը և միշտ կրում է հայրենական արտադրության հագուստ և կոշիկ։