Նախկին ԱԱԾ աշխատակցի դին հայտնաբերվել է Երևանի բնակարաններից մեկում

Հրազենային վնասվածքը եղել է սրտին: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Ողբերգական ավտովթար Երևանում. կան տուժածներ և զոհ

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։ Կայքի տվյալներով` մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: