«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մարվել է

Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Ժամը 13:53-ին հրդեհը մարվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Վեգան իմը չէ, շենքն է իմը». Սամվել Ալեքսանյանը գոհ է փրկարարների աշխատանքից

Հիշեցնենք, որ օգոստոսի 24–ին «Մալաթիա մոլում» բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մեկուսացնել միայն օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին:

Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա: