ՌԱԴԻՈ

Վերմիշյան․ «Երկնաքերը պետք է լինի ո՛չ այդ տարածքում, և ո՛չ այդպիսի շենք»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Երևանում նախատեսվող երկնաքերի կառուցման մասին։
Sputnik
Վերմիշյան․ «Երկնաքերը պետք է լինի ո՛չ այդ տարածքում, և ո՛չ այդպիսի շենք»

Երևանում երկնաքեր կառուցելու համար շատ լուրջ փորձաքաննություն պետք է անցկացնել։ Sputnik Արմենիային ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

«Թեորիապես չեմ բացառում, բայց կոնկրետ այդ շենքը, այդ տեղում՝ իհա՛րկե ոչ»,–ասում է Վերմիշյանը։

Այս պահին Հայաստանը չունի այդպիսի կազմակերպություն, որին կարելի է դիմել փորձաքննության համար։ Եթե որոշվի հիմա կառուցել, ապա պետք է դրսի կազմակերպություններից  խորհրդատվություն ստանալ։  

«Եթե համապատասխան տեխնոլոգիաներ ապահովվեն՝ այդ դեպքում  խնդիր չեմ տեսնում»,-ասում է Վերմիշյանը։

Ըստ նրա՝ այժմ իր ղեկավարած կառույցը  նոր սեյսմիկ նորմեր է մշակում՝ հաշվի առնելով և՛ ճապոնական փորձը, և՛ մեր լավագույն փորձառությունը, և՛ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգի նորմատիվները և այլն։

Հայ ճարտարապետն ինքնատիպ երկնաքեր կկառուցի Նյու Յորքում

Վերմիշյանը նշեց, որ առաջնայինը մշակվող ծրագրի մեջ անվտանգությունն է։

«Մենք գտնվում ենք սեյսմիկ գոտում, այստեղ միջոցառումներ են հարկավոր անել, բավականին մեծ ցանկ է»,–նշում է նա։

Վերմիշյանը նշում է, որ շատ լուրջ փորձաքննություն է անցկացվելու։

Հիշեցնենք, որ Երևանում կառուցվելու է երկնաքեր։  Բարձրությունը՝ ըստ  նախգծի հեղինակների՝ կլինի 270 մետր, հարկերը կլինեն  71-ը։ Երկնաքերի  նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ  շինարարական աշխատանքները՝ 5։

Երևանում 71 հարկ ունեցող երկնաքերի շինարարական աշխատանքները 5 տարի կտևեն

Հայտնի է նաև վայրը, որտեղ կկառուցվի հայկական առաջին երկնաքերը․ Դալմայի այգիների հարակից տարածք։  Ներդրումներն էլ կկազմեն  270 մլն դոլար։

Նախագծի հեղինակները ՝ «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչները հանդիպել էին  ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին և քննարկել երկնաքերի կառուցման հետ կապված տարբեր հարցեր։

Նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է՝ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը բոլոր հարցերում։