Սինքֆիլդի գավաթի հերթական փուլում Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Կարյակինի հետ

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սինկֆիլդի գավաթի վեց փուլերի ընթացքում 2,5 միավոր է հավաքել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Մնացած հինգ պարտիաներում նույնպես չորոշվեցին հաղթողները: Այս մասին հայտնում է championat.com կայքը։

Այդպիսով, վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիժենը և հնդիկ Վիշվանաթան Անանդը: Նրանց հաջորդում են 6 շախմատիստ, որոնք ունեն 3-ական միավոր: Լևոն Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և առայժմ շարունակում է բաժանել 10-12-րդ տեղերը:

Շախմատային ընտանեկան մրցամարտ. Ինչպես է Արոնյանը պատրաստվում Սինկֆիլդի գավաթին
 Սինկֆիլդի գավաթի հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 29-ին, նա 90 հազար դոլար կստանա։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 325 հազար դոլար է, որը բաշխվելու է այլ մասնակիցների միջև։