Փրկարարներն աշխատում են շնչառական դիմակներով. «Մալաթիա մոլի» կրակը դեռ տարածվում է

«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհի շիջման աշխատանքները նման չեն սովորական հրդեհաշիջման աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհի վայրում բոլոր հրշեջ–փրկարարներն աշխատում են շնչառական սարքերով, այսինքն` շնչելու համար ոչ պիտանի տարածքներում են, որտեղ ջերմությունը բավականին բարձր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Գարիկ Հակոբյանը։

«Մալաթիա մոլի» հրդեհը մարել չի հաջողվում. վերևի հարկերից ապրանքներ են ցած նետում. տեսանյութ

«Հրշեջների մեջ էլ կան տուժածներ, բայց լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այս պահին քաղաքի բոլոր ուժերը, բոլոր տեխնիկական միջոցները ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում, քանի որ սա նման չէ այլ հրդեհաշիջման աշխատանքներին։ Խնդիրն այն է, որ տարածքը բաց է, և օդի ներթափանցման արդյունքում կրակն ավելի արագ է տարածվում։ Բացի այդ, ներսում մեծաքանակ փայտանյութ կա»,–ասաց նա։

Նրա խոսքով` ներսում պայթյունավտանգ նյութերի մասին ոչինչ չի ներկայացվել ԱԻՆ–ին։

«Մալաթիա մոլի» մոտ լարված վիճակ է. հրշեջներին օգնության են հասել քաղաքացիներ. լուսանկարներ
Խոսելով հրդեհի մակերեսի մասին` փոխգնդապետը նշեց, որ «Մալաթիա մոլի» տարածքը բավական մեծ է` ամեն տեղամասը 800 քմ է և 8 տեղամաս կա` չհաշված մյուս հատվածները։

Հարցին, թե հրդեհի վայրից տարածվող ծուխը վտանգավո՞ր է քաղաքացիների համար` Հակոբյանը պատասխանեց, որ ոչ։

Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլում». կան բազմաթիվ տուժածներ. տեսանյութ
Հիշեցնենք, որ հրդեի հետևանքով 8 մարդ էր տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ` 6–ը «Աստղիկ» ԲԿ–ում էին, 2–ը` «Արմենիայում»։ Այս պահին բոլոր տուժածները դուրս են գրվել և միայն «Աստղիկ» ԲԿ-ում մեկ տուժածի են օգնություն ցուցաբերում։