Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մալաթիա մոլի» հրդեհից տուժածներից

Пожар в Малатия молл (24.08.2019) Еревaн
Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Այս պահին «Աստղիկ» ԲԿ-ում «Մալաթիա մոլի» հրդեհից տուժած միայն մեկ հիվանդ կա:

Владелец магазина Vega Самвел Алексанян приехал на место пожара
«Դեռ ժամանակը չի». այրվող «Մալաթիա մոլի» սեփականատերը հրաժարվեց պատասխանել հարցերին. տեսանյութ

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Այդ մեկ տուժածն այժմ ԲԿ-ի ընդունարանում է: Նա ծխահարված է, առաջին բուժօգնություն է ստանում:

«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացքում հրդեհի վայրից 5 տուժածի են ընդունել: Նրա խոսքով՝ տուժածները մեծ մասամբ ծխահարված են եղել:

Ինչպես են ցած նետում ստվարաթղթե արկղերը, որ հրդեհը չտարածվի. տեսանյութ «Մալաթիա մոլից»
«ԹԹվածին ենք տվել, վերքերը մաքրել, անհրաժեշտության դեպքում՝ վիրակապել»,-նշեց Կուրղինյանը՝ հավելելով, որ տուժածներից 4-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Հավելենք, որ արդեն դուրս են գրվել նաև «Արմենիա» ԲԿ-ում հոսպիտալացված 2 տուժածները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է բռնկվել Երևանի «Մալաթիա մոլում»: ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:47-ին։«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մարել չի հաջողվում:

Վերջին տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարների 18 մարտական հաշվարկ, տեղում են շտապօգնության բրիգադները: