ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Այս պահին «Մալաթիա մոլի» Վեգայի սրահի մոտ բավականին լարված վիճակ է:
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ դեպքի վայրում աշխատում են ինչպես շտապօգնության, այնպես էլ ԱԻՆ-ի աշխատակիցները: «Վեգայի» աշխատակիցներն ու քաղաքացիները փորձում են սրահից հանել գույքը:
Ամբողջ տեխնիկան լցված է մոլի մուտքի մոտ: «Մալաթիա մոլին» մոտեցած բեռնատար ավտոմեքենաներով այն հեռացնում են տարածքից: Նշենք, որ հրդեհը դեռ չի մարվել:
Հիշեցնենք, որ Ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայրում աշխատում է 11 մարտական հաշվարկ:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տուժածներին հիմնականում հոսպիտալացնում են տարածքին մոտ գտնվող «Աստղիկ» ԲԿ-ում: Վերջին տվյալներով՝ տուժածներից 2-ին տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն:
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլում». կան բազմաթիվ տուժածներ. տեսանյութ