Գարիկ Մարտիրոսյանը «պատժել» է կնոջը. Լևինան ցույց է տվել՝ ինչպես

Հայտնի հաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ցույց է տվել՝ ինչպես է ամուսինը որոշել պատժել իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հայտնի հաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի բաժանորդներին մի փոքր պատմել է իր «անձնականի» մասին ու նոր լուսանկար հրապարակել։

 «Անցած ամառ ամուսինս խոստացել էր, որ եթե ամեն ինչ լավ լինի, մեկ տարուց ինձ համար նոր մեքենա կգնի։ Ահա կանգնած մտածում եմ՝ ի՞նչն եմ սխալ արել, ե՞րբ եմ դոլմայի աղը շատ լցրել»,-մեկնաբանել է լուսանկարը Լևինան։

Հրապարակումն ավելի քան 9 հազար «հավանություն» է ստացել։

 «Միայն թե դոլմա չէ, տոլմա է»,-Լևինային ուղղել է օգտատեր hayasaararat-ը։

Նրա հումորը գնահատողներ էլ են եղել, որոնք ասել են, որ կուզենային այդպիսի «հումորով ընկերուհի» ունենալ։

«Գարիկի մայրը եկել է». Ժաննա Լևինան գործի է դրել սկեսրոջը. տեսանյութ
Նշենք, որ Լևինան ոչ միայն գիտի հայկական ավանդական տոլմայի մասին, այլև կարողանում է փաթաթել այն իսկական հայուհու պես։ Նա նույնիսկ Instagram-ում տեսանյութ է հրապարակել։

Տեղդ իմացիր, հարգելի՛ Ալեքսեյ. Չումակովը և Լևինան կռվել են Գարիկ Մարտիրոսյանի համար