Խոսրովի անտառի մոտ բռնկված հրդեհը վերահսկվում է, բայց կրակը կարող է կրկին ակտիվանալ. տեսանյութ

Խոսրովի անտառի մոտ բռնկված հրդեի մարման աշխատանքները դեռ շարունակվում են։ Սակայն, եղանակի տաքացմանը զուգահեռ, կրակը կարող է կրկին ակտիվանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Օգոստոս — Sputnik. Այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում երեկ բռնկված հրդեհներ, սակայն հրդեհի վտանգը դեռ պահպանվում է։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը:

«Ձյունիկ սառնարանում» 6 օր տևած հրդեհը մարվել է. տեսանյութ

«Քիչ առաջ խոսեցի «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի և Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Էդիկ Հարությունյանի հետ։ ԱԼԻՆ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն  մասնագետների համակարգված ջանքերի շնորհիվ` այսօր առավոտյան հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Խոսրովի անտառի մերձակայքում և Հորմոն գյուղում օգոստոսի 23-ին բռնկված հրդեհները»,–գրել է նա։

Նրա խոսքով` աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն, եղանակի տաքացմանը զուգահեռ, կրակը կարող է կրկին ակտիվանալ։ Այնպես որ, ըստ նախարարի, հրդեհի բռնկման վտանգը պահպանվում է։

Հրդեհ Վերին Գետաշենում. այրվել է խոտածածկ տարածք, անասնակեր և վագոն-տնակի մի մասը

ԱԻՆ–ի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ այսօր ժամը 10:30-ի դրությամբ Խոսրովի անտառում այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք:
Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:
Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Եվս մեկ անտառային հրդեհ. ծուխը տեսանելի է Գորիս–Կապան ավտոճանապարհից. տեսանյութ

Հիշեցնենք, որ երեկ արգելոցի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշել էր, որ հրդեհն արգելոցի տարածքի հետ ոչ մի կապ չունի. այն արգելոցի տարածքից 10 կմ հեռավորության վրա է` դեպի Ուրցաձոր գյուղը։

Մինչ այդ Sputnik Արմենիային էր տրամադրվել Ուրցաձոր համայնքի բնակիչ Արա Սաֆարյանի նկարահանած տեսանյութը։ Facebook-յան օգտատիրոջ մեկնաբանությամբ՝ տեսանյութում ներկայացված է անտառի հարևանությամբ գտնվող՝ Ուրցաձոր գյուղից երևացող տեսարանը։