Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

ԱԻՆ–ը վարորդներին առաջարկում է երթևեկել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն  ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն  ճանապարհահատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով էլ այդ հատվածը փակ է։ Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհով»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: