«Կըլկլան» բաժակ, կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ. Գյումրին ու Նովոչերկասկը դարձան քույր քաղաքներ

Սա Գյումրու թվով 18-րդ, իսկ Նովոչերկասկի` 6-րդ նմանօրինակ համաձայնագիրն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Գյումրին և Նովոչերկասկը այսուհետ քույր քաղաքաներ են։ Այն հաստատվեց այսօր` օգոստոսի 24-ին Գյումրիում կնքված համաձայնագրով։ Համաձայնագիրը վավերացրին երկու քաղաքների քաղաքապետերը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր Զյուզինը:

«Կըլկլան» բաժակ, կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ. Գյումրին ու Նովոչերկասկը դարձան քույր քաղաքներ

 «Սա սկիզբն է համագործակցության, կարծում եմ մեր մոտ ամեն ինչ կստացվի»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Համաձայանգիրը նախատեսում է հնարավոր համագործակցություն` առևտրաարդյունաբերական, կրթական, մշակութային և  զբոսաշրջային ոլորտներում: Նովոչերկասկի քաղաքապետ Իգոր  Զյուզինը ևս կարևորեց համաձայնագրի կնքումը և  հույս հայտնեց, որ արդյունքները շուտով տեսանելի կլինեն:

 «Հուսամ` շատ կոնստրուկտիվ ու գործարար համագործակցություն ենք իրականացնելու: Վստահ ենք՝ բավական արդյունավետ համագործակցություն կունենանք»,- նշեց նա:

Իգոր  Զյուզինը նաև շնորհավորեց գյումրեցիներին`«Գյումրու օրվա» առթիվ:

«Կըլկլան» բաժակ, կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ. Գյումրին ու Նովոչերկասկը դարձան քույր քաղաքներ

«Գյումրին որպես քաղաք  Նովոչերկասկից երիտասարդ է, բայց որպես բնակավայր բավական հին  և մեծ ուշադրության կարիք ունի: Գիտեմ, որ վաղը շատ  կարևոր օր է Գյումրու համար: Քաղաքին իմ ու մեր  աշխատակազմի անունից բարգավաճում, միայն երջանիկ օրեր  ու նորանոր հաջողություններ եմ մաղթում»,-նշեց Իգոր Զյուզինը։

«Կըլկլան» բաժակ, կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ. Գյումրին ու Նովոչերկասկը դարձան քույր քաղաքներ

Քաղաքապետերը  հուշագիրը վավերացրեցին նաև հուշանվերներով. Հյուրերը Գյումրիից «կըլկլան» բաժակ, Գյումրիում պատրաստված կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ կտանեն, փոխարենը քաղաքի ուսումնական ինստիտուտներում Նովոչերկասկի խորհրդանիշով գինիների տեսականի են բերել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասավ Գյումրի. կառույցի մասնագետները հայրաքաղաքում են

Ի դեպ, սա Գյումրու թվով 18-րդ, իսկ Նովոչերկասկի` 6-րդ նմանօրինակ համաձայնագիրն է։

Նովոչերկասկը մեծ արդյունաբերական քաղաք է, ունի նաև մշակութային, կրթական ու մարզական  պոտենցիալ: Քաղաքում մեծ դեր ունի հայկական համայնքը`  ավելի քան  5500  բնակչությամբ։ Հայերն իրենց ուրույն դիրքն ու տեղն են զբաղեցնում: