Հայ–ուկրաինական հարաբերություններում զգալի ներուժ կա. Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն

Փաշինյանը կարևորել է հայ–ուկրաինական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է երկու ժողովուրդների շահերից։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված իր ուղերձում։

Հայ գործարարները գնել են ուկրաինական «ուտելու» նախագիծը

«Ընդունեք ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը»,–ասել է վարչապետը։

Հայ–ուկրաինական  հարաբերությունների զարգացման մասին նշելիս` Փաշինյանը կարևորում է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։ Բացի այդ, Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազմակերպված ուկրաինական համայնքի առկայությունը, ըստ նրա,  լրացուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հարցում։