ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհը մեկուսացվել է երեկ` ժամը 15:15-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 55 փրկարար` 11 մարտական հաշվարկ և 4 ավտոսանդուղք։
«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կրակի օջախներից դուրս բերել մի քանի հարյուր տոննա տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ և բեռներ»,- նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ էր բռնկվել։