Դժբախտ պատահար Վայոց Ձորում. վթարի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 3-ը հիվանդանոցում են

Մահացածների դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Այսօր ժամը 17:15-ի սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի 18 կմ ճանապարհահատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ողբերգական վթար Կրասնոդարի երկրամասում. ՀՀ երեք քաղաքացի մահացել է. դեսպանատուն

Կայքի տեղեկություններով` վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Վթարված ավտոմեքենան հաշվառված է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Հակոբ Կարապետյանի անվամբ, սակայն դեռևս պարզ չէ ավտոմեքենան նրանն է, թե նա վաճառել է այլ անձի:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն  ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: