ՃՏՊ Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհին. վարորդն ու 18–ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մեքենաներից մեկն ամբողջությամբ այրվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Երեկ երեկոյան Արցախում` Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով երկու մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Ողբերգական վթար Գառնիում. զոհերը ՌԴ քաղաքացի ամուսիններ են

«Օգոստոսի 23-ին, ժամը 20:35-ին Ստեփանակերտի բնակիչ, 38-ամյա Ռ. Հ-ն «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Ասկերանի բնակիչ, 48-ամյա Ա.Հ.-ի GAZ-53 մակնիշի մեքենային։ Վթարի հետևանքով Ռ.Հ-ն և նրա ուղևոր` Ստեփանակերտի բնակչուհի, 18-ամյա Ա.Կ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական» բժշկական կենտրոն»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՃՏՊ–ի հետևանքով ամբողջությամբ այրվել է «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Ողբերգական վթար Գառնիում. զոհերը ՌԴ քաղաքացի ամուսիններ են

Դեպքի քննությամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: