ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Այս շաբաթում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում կրակոցների թիվը նվազել է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության կայքը։
«Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց` նախորդ շաբաթվա 2300 կրակոցի փոխարեն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այս շաբաթ, սակայն, մի փոքր ավելացել են հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու դեպքերը. օգոստոսի 18-ից 24-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ` նախորդ շաբաթվա 120 անգամի փոխարեն։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: