Թել Ավիվից դուրս եկած ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում

Նախնական տվյալներով` վնասվել էր հիմնական պնևմատիկ ձախ անվադողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Թել Ավիվ–Սոչի չվերթն իրականացնող «Ուրալյան ավիաուղիների» Airbus А320 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։

Արտակարգ իրավիճակ Աստանայի օդանավակայանում․ վայրէջքից հետո ինքնաթիռի շարժիչն այրվել է

Միջադեպը տեղի է ունեցել այսօր, տեղի ժամանակով ժամը 15:37-ին։  Նշվում է, որ օդանավում 160 ուղևոր է եղել, իսկ վթարային վայրէջքն ինքնաթիռը ստիպված է եղել իրականացնել շասսիի հետ կապված խնդրի պատճառով։

Արտակարգ իրավիճակ Աստանայի օդանավակայանում․ վայրէջքից հետո ինքնաթիռի շարժիչն այրվել է

Նախնական տվյալներով` վնասվել էր հիմնական պնևմատիկ ձախ անվադողը։ Լիարժեք պատրաստվածության են բերվել Սոչիի օդանավակայանի բոլոր արտակարգ ծառայությունները։ Վայրէջքը բարեհաջող է անցել, ոչ ոք չի տուժել։

Սոչիի օդանավակայանը, գործակալության տվյալներով, աշխատում է սովորական ռեժիմով։

Մոսկվա–Թբիլիսի չվերթն իրականացնող ինքնաթիռը սկսել է այրվել