Խաղաղությունը Չինարիում ռեալ է ու հստակ․ անցած տարվա սեպտեմբերի 21-ից մինչ օրս թշնամին գյուղի վրա չի կրակել, Sputnik Արմենիային ասել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։
Համացանցում տարածվել էր տեղեկություն, որ հայկական կողմը բարելավել է դիրքերը թշնամու նկատմամբ, և գյուղը փրկված է կրակահերթերից։ Գյուղապետը պատմում է, որ այս լուրին առաջինն ինքն է արձագանքել․ զանգահարել է լուրը հրապարակողին և տեղեկացրել, որ նման լուրեր իրավունք ունի հրապարակել միայն ՊՆ-ն, քանի որ կա ազգային անվտանգության խնդիր։
Չինարիի գյուղապետ. «Կրակոցների պատճառով 12 միլիոն դրամի վնաս ենք կրել»
Գյուղապետը չի հերքում՝ աշխատանքներ տարվում են, այս պահին էլ հարաբերական անդորր է։
«Մենք ուժեղացրել ենք մեր դիրքերը, բայց միանշանակ հայտարարել, թե բացառվում է Չինարիի վրա կրակելը, ցավոք, չենք կարող»,– ասաց Սաղոյանը։
Չինարիի գյուղապետը նշել է՝ժողովուրդ-բանակ հարաբերություններն իրենց մոտ շատ բարձր մակարդակի վրա են, ցանկացած պահի իրենք համագործակցում են․ վերջին տունն ընդամենը 500մ է հեռու հակառակորդի սահմանից։