Ռուս սպաները շնորհավորել են հայ վետերաններին Կուրսկի ճակատամարտում հաղթանակի առթիվ

Ռուս զինծառայողները և երեխաներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ընտանիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ռուսական ռազմակայանի սպաները և «Յունարմիա» համառուսական ռազմահայրենասիրական շարժման սաները Կուրսկի ճակատամարտում հաղթանակի 76–ամյակի կապակցությամբ շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնք ապրում են Գյումրու ռազմական կայազորում։

Կկարողանա՞ն թոշակառու սպաները Երևանում բնակարան գնել. պարզաբանում է պաշտպանության նախարարը

«Զինծառայողները և երեխաներն այցելել են ավելի քան 20 վետերանների տներ։ Սպաները և պատանի բանակայինները երախտիքի խոսքեր են հայտնել, մաղթել քաջ առողջություն, երկարակեցություն և նվիրել նրանց համատեղ միջոցառումներից լուսանկարներ` շրջանակներով, որոնք պարբերաբար անցկացվում են ռազմաբազայում և Գյումրու ռազմական կայազորի տարածքում», – հայտարարել են մամուլի ծառայությունից։

Ռազմաբազայի հրամանատարի ռազմաքաղաքական աշխատանքի հարցերով տեղակալ Ալեքսանդր Շուվալովի խոսքով` երկարակյաց ճակատային զինվորները իսկական հերոսներ են։

«Նրանք մեզ նվիրել են խաղաղություն, ապրելու և երեխաներ դաստիարակելու հնարավորություն։ Մենք անսահման շնորհակալ ենք նրանց դրա համար։ Մենք դեռ բացառիկ հնարավորություն ունենք առաջին դեմքից իմանալ այն մասին, թե ինչպես է ջախջախվել հիտլերյան մարտավարությունը», – ասել է նա։

Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում, տեղակայված է 102-րդ ռազմակայանը, այն մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում:

Հայաստանում հատվել են արծաթե հուշադրամներ` նվիրված Ծովակալ Իսակովին. լուսանկարներ

2010-ի օգոստոսի 20-ին բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2044 թվականը. արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվությունը: Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ կարգի ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով և հարվածային Մի-24Պ-ով: