ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Գեղեցկուհի Մոնիկա Բելուչին շարունակում է գրգռել իր երկրպագուներին սադրիչ լուսանկարներով։ Ու կարևոր չէ, որ նա արդեն գրեթե 55 տարեկան է։ Լեգենդար գեղեցկուհին միևնույնն է, ապշեցնում է գեղեցկությամբ ու կանացիությամբ։
Այս անգամ դերասանուհին հրապարակել է Vanity Fair ամսագրի շապիկին տեղ գտած իր լուսանկարը։
Այս լուսանկարում առանձնահատուկ ընգծված են դերասանուհու բարեմասնությունները, հատկապես`շքեղ դեկոլտեն, որը պարզապես անհնար է չնկատել։ Արդյո՞ք Մոնիկայի համար մտածված են փոքր լողազգեստ ընտրել՝ ավելորդ անգամ նրա բարեմասնություններն ընդգծելու համար՝ կարելի է միայն ենթադրել։ Թեև հեղինակավոր ամսագրի փորձառու խմբագիրների ու լուսանկարիչների պրոֆեսիոնալիզմի մեջ կասկածելու առիթ չկա։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, դա մտածված է արվել։
Օգտատերերը դերասանուհուն բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել ու սիրո խոստովանություններ արել։
Կարմիր հագած Բելուչին խորհուրդ է տալիս` կերեք, խմեք, զբաղվեք սեքսով և շատ ծիծաղեք
«Դու ինձ համար դեռ համար առաջինն ես», «շլացուցիչ է», «աստվածային իտալուհի»,-այսպիսի մեկնաբանություններ են գրել դերասանուհու հետևորդները։ Դա թույլ է տալիս կարծել, որ լուսանկարի հեղինակների փոքրիկ խորամանկությունը հաջողվել է։