ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Հասունացել է հայ–վրացական համագործակցության նոր փուլ բացելու պահը»

Կան տարբեր ուղղություններ, որոնցում առկա է շահերի համընկնում և այդ ոլորտներում կարող ենք օգտակար լինել միմյանց:
Sputnik
Մելիքյան. «Հասունացել է հայ–վրացական համագործակցության նոր փուլ բացելու պահը»

Կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Վրաստանի խորհրդարանի նորանշանակ նախագահ Արչիլ Թալակվաձեի` Հայաստան կատարելիք այցի մասին։ Մելիքյանը հիշեցնում է, որ ավելի վաղ նախատեսված էր Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, սակայն Վրաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների պատճառով Կոբախիձեն հրաժարական էր ներկայացրել։

«Հասունացել է պահը, որ մենք փորձենք նոր փուլ բացել հայ–վրացական միջխորհրդարանական համագործակցության համար, քանի որ պառլամենտական կառավարման մոդելին անցնելով` բավականին բարձրացել է խորհրդարանների դերը»,-նշում է Ջոնի Մելիքյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մենք ունենանք համագործակցության ձևաչափ նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև։

«Կան տարբեր ուղղություններ, որոնցում առկա է շահերի համընկնում, և այդ ոլորտներում կարող ենք օգտակար լինել միմյանց ու ակտիվ պահել հարաբերությունների դինամիկան»,-ասում է Մելիքյանը։

Հայ-վրացական բարեկամության «ավանդական բաղադրիչը». ի՞նչ են համտեսել Ավինյանն ու Ցկիտիշվիլին
Սեպտեմբերին սպասվում է Վրաստանի խորհրդարանի նորանշանակ նախագահ Արչիլ Թալակվաձեի առաջին պաշտոնական այցը Հայաստան։