«Ֆանտաստիկ կազմվածք 60-ն անց տարիքում». բիկինիով ավստրալացի տատիկը հիացրել է օգտատերերին

Սոցցանցերում նոր «սեքս–հերոսուհի» է հայտնվել։ Եվ որքան էլ տարօրինակ է, նա արդեն տատիկ է, երեք թոռ ունի, սակայն գեղեցկությամբ նախկինի պես ապշեցնում է նույնիսկ բավական երիտասարդ տղամարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Համացանցում նոր սուպերմոդել աստղ է հայտնվել։ Անկախ նրա պատկառելի տարիքից`օգտատերերը պարզապես հիացած են։ Ավստրալիայի բնակչուհի` Լեսլի Մաքսվելը Daily Mail–ին պատմել է, թե ինչպես է նրան հաջողվում 63 տարեկանում նման ցնցող տեսք ունենալ և հազարավոր «լայքեր» ստանալ տղամարդկանցից։

Բանն այն է, որ Լեսլին միշտ երիտասարդությունը և մարմնի գեղեցկությունը պահպանելու միջոցներ է փնտրել։ 48 տարեկանում նա հետաքրքրվել է ֆիթնեսով և պրոֆեսիոնալ մարզիչ դարձել։ Ավելին, նա հիասքանչ կազմվածքը պահպանելու մեթոդ է հորինել` շաբաթական 5 ժամ մարզվելով։

Լեսլին արդեն տատիկ է, երեք թոռնիկ ունի, սակայն գեղեցկությամբ նախկինի պես ապշեցնում է նույնիսկ բավական երիտասարդ տղամարդկանց ոչ միայն համացանցում, այլև իրականում։ Նրա խոսքով` այսօր նա նույնիսկ ավելի վստահ է իր վրա, քան երիտասարդ տարիքում։

Համացանցում հիացած երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլում։