Երևանում 71 հարկ ունեցող երկնաքերի շինարարական աշխատանքները 5 տարի կտևեն

71 հարկանի երկնաքեր ունենալու համար 270 մլն ԱՄՆ դոլար ներդրում կարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկ ունեցող երկնաքերի  նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ  շինարարական աշխատանքները՝ 5։ Այս մասին «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին` հայտնում է նախարարության կայքը։

Հայ ճարտարապետն ինքնատիպ երկնաքեր կկառուցի Նյու Յորքում

«Ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն  առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նյու Յորքի գերբարակ երկնաքերի հեղինակը քննադատել է Երևանի «ագահ կառուցապատողներին»
Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունն այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները` ծրագրի իրականացման ընթացքում։

Հանդիպմանը ներկայացվել են նաև համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։