Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Արտակ Դավթյանը Դուշանբեում է. նա հանդիպել է ԱՊՀ պետությունների գործընկերների հետ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: