«Արայի ամրոց» ռեստորանային համալիրում մատուցողներից մեկը դանակահարել է 3 գործընկերներին

Դավթաշենում գտնվող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրում մատուցողների վիճաբանությունն ավարտվել է 3 անձի դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Դավթաշենի 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրում մատուցողների միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։

Լոռու մարզպետարանի աշխատակցին նախ դանակահարել են, ապա հետքերը թաքցնելու համար` այրել

Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, 23։30–ին։ Ռեստորանի մատուցողներից 3-ը վիճել են մեկ այլ աշխատակցի`Երևանի բնակիչ, 30-ամյա Արկադի Ամիրգուլյանի հետ, որն իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նրանց։

Դանակահարված մատուցողներ`Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 23-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Դավիթ Թովմասյանը`կրծքավանդակի ձախ մասի կտրած վերքով ու Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Գևորգյանը` ձախ թիակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերքով, տեղափոխվել են հիվանդանոց։

Երևանում 15-ամյա տղայի են դանակահարել
Ոստիկանններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերել են Ա. Ամիրգուլյանին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Դանակահարություն Երևանում. միասին կերել–խմել են, հետո մեկը ձեռքն է վերցրել դանակը