Հաղթական երեկո Հանրապետական մարզադաշտում. ֆուտբոլային հույզերի հրավառություն. լուսանկարներ

Sputnik

Հանրապետական մարզադաշտում վաղուց ֆուտբոլային հույզերի նման հրավառություն չէր եղել: «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ). գրեթե հավասար խաղամակարդիկի թիմերը ֆուտբոլասերներին ակտիվ ու բուռն էմոցիաներով հարուստ ֆուտբոլ պարգևեցին,  հատկապես հայ երկրպագուներին. մինչև հանդիպման նախավերջին րոպեն՝ 1:1 ու… ԳՈ՜Լ մրցավարի ավելացրած ժամանակում՝ 2:1…: Ի՞նչը կարող է ավելի հրաշալի լինել այդ պահին:

Բացառիկ տեսանյութ. ինչպես են երկրպագուները տոնում «Արարատ–Արմենիայի» հաղթանակը

Հազարավոր մարդկանց երջանկության ու հույզերի բռնկում՝ ոգևորություն, ծիծաղ, ուրախության արցունքներ, ու՝ այդքան քաղցր հաղթանակի բերկրանք:

Հրաշալի հաղթանակ լրացուցիչ ժամանակում. «Արարատ–Արմենիան» առաջ անցավ  «Դյուդելանժից»

Սա՛ ֆուտբոլն է: Այ, այսպիսի՝ կրքոտ ու հուզառատ  ֆուտբոլին ենք կարոտել: Ու հուսով ենք այդ կարոտն առնել: Իսկ Եվրոպայի լիգայի խմբային փուլի փափագելի ուղեգիրը նվաճելու և տոնը շարունակելու հնարավորությունն այնքան իրական է, որքան դեռ չի եղել: Sputnik Արմենիան ներկայացնում է խաղի ուշագրավ դրվագներն ու երկրպագուների էմոցիաները` լուսանկարների տեսքով։

1 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
2 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
3 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
4 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
5 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
6 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
7 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
8 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
9 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
10 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպումaн
11 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
12 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
13 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
14 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում
15 / 15
«Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպում