Արտակ Դավթյանը Դուշանբեում է. նա հանդիպել է ԱՊՀ պետությունների գործընկերների հետ

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջից։

Արտակ Դավթյանը պատմել է նոր ռազմական տեխնիկայի մասին

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Համագործակցության հարավային սահմաններում գտնվող ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և վերլուծել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգությանն առնչվող ներկայիս մարտահրավերներն ու սպառնալիքները:

Հանդիպմանը քննարկվել է նաև հակաահաբեկչական զորավարժությունների կազմակերպումն ու անցկացումը և համատեղ այլ գործողություններ: