«Ամուլսարն առանց հանքի». ակտիվիստները Ջերմուկում վարչապետին վանկարկումներով դիմավորեցին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջերմուկ։ Վարչապետը խոստացել է շրջել համայքանում ու զրուցել բոլոր բնակիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջերմուկում դիմավորեցին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող մեծ թվով բնապահպան ակտիվիստներ` վանկարկելով. «Ամուլսարն առանց հանքի»։

«Այս ժողովրդի կարծիքը ժամանակին ոչ ոք հաշվի չի առել»,– վարչապետի զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` ներկայացնելով հանքի հարևանությամբ գտնվող Գնդեվազ համայնքի բնակիչների տեսակետը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդ դիտարկման հետ չհամաձայնեց` հակադարձելով. «մի տարի է` ինչ ասում եք` լսում եմ, ինչ գրում եք` կարդում եմ, ինչ տեսանյութ կա` նայում եմ»։

Փաշինյանը փոխնախարար է նշանակել

Վարչապետը հայտնեց, որ Ջերմուկ է այցելել, որ բնակիչների հետ հանդիպի ու նրանց հետ զրուցի։ Նա խոստացավ համայնքի բնակիչների հետ հանդիպելուց հետո, դարձյալ վերադառնալ ու խոսել ակցիայի մասնակիցների հետ։

Ամուլսարի հարցով նոր գնահատո՞ւմ կիրականացվի. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։